Գործընկերներս հաղորդում են մոտ 30 զոհվածների մասին․ Նարինե Կիրակոսյան
SocietyԼրագրող Նարինե Կիրակոսյանի գրառումը․ «Ղազախստանն ավելի քան 8 ժամ անջատված է ինտերնետից։ Այդ երկրում արդեն հինգ օր է մասսայական անկարգություններ են, որոնք սկսվեցին գազի գնի երկակի թանկացման պատճառի հողի վրա և հետո վերածվեցին հին ռեժիմին, այսինքն Նուրսուլթան Նազարբաևին, իշխանությունից հեռացնելու պահանջների։
Ռուսալեզու գործընկերներս նորությունները հաղորդում են հեռախոսով։ Ըստ նրանց հեռախոսակապն էլ անջատված էր բավականին երկար ժամանակ։ Հայտնվելով տեղեկատվական վակուումի մեջ, լրագրողները փորձում են ինֆորմացիան իմանալ զանգելով այլ քաղաքներում, բնակավայրերում գտնվող իրենց գործընկերներին։
Ըստ նրանց՝ դեռ չկա հումանիտար աղետ, սնունդ վաճառվում է, բայց ոչ մի բանկ չի աշխատում։ Ամենադաժան ռազմական գործողությունները, ըստ նրանց եղել են Ալմաաթիում։ Նաև գործընկերներս հաղորդում են մոտ երեսուն զոհվածների մասին։ Թեպետ այդ թիվը ճշտված չէ։ Այս ամենի հանրագումարում, ռուսալեզու լրատվականների մեկնաբանությունների բաժնում, օգտատերերը ՀԱՊԿ-ին են մեղադրում Ղազախստանի ներքին գործերին խառնվելու համար և անմիջական Ռուսաստանին անվանում հավանական օկուպանտ։
Շարունակությունը՝ այստեղ