Պուտինը, Լուկաշենկոն և Փաշինյանը որոշել են խաղաղապահների գլխավոր առաջադրանքը Ղազախստանում
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցների ընթացքում եկել են որոշման, որ ՀԱՊԿ խաղաղապահների գլխավոր առաջադրանքը Ղազախստանում արտաքին միջամտությունը թույլ չտալն է:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Ղազախստանցիներն իրենք պետք է ինքնուրույն լուծեն իրենց ներքին խնդիրները, ընդգծել են մամուլի ծառայութունից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալմաթիում վայրէջք է կատարել Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի Իլ-76 օդանավերը, որոնք զինծառայողների և տեխնիկա են տեղափոխում:
Հայաստանն 100 զինծառայողի է ուղարկել Ղազախստան՝ ՀԱՊԿ խաղաղապահների կազմում:
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։
ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի՝ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը: