Գիշերային ակումբի դիմաց, երկու տղամարդ անձնական հարցերի շուրջ վիճել էին. դանակահարել միմյանց
SocietyԴեկտեմբերի 30-ին, ժամը 1-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին, գիշերային ակումբի դիմաց, երկու տղամարդ անձնական հարցերի շուրջ վիճել էին, քաշքշել իրար. նրանցից մեկը դանակահարել էր մյուսին։ Այս մասին հայտնումեն ՀՀ Ոստիկանությունից:
Դեպքից մոտ մեկ ժամ անց բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգեցին. ծակած-կտրած վերքերով, անգիտակից վիճակում 32-ամյա տղամարդ էր բուժօգնության տեղափոխվել։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումներ սկսեց։
Սևանի ոստիկանները նախ ճշտեցին, թե դեպքը որտեղ է եղել, ապա ականատես վկաներ հայտնաբերելով` պարզեցին, նաև կասկածյալի ինքնությունը. Գավառի բնակիչ է, 26 տարեկան։
Բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 31-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Սևանի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։