Հայաստանում ՌԴ ՀՌՇ ռազմակայանի զինծառայողների 100%-ը վերապատվաստվել են COVID-19-ի դեմ
SocietyՀայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռազմակայանի զինծառայողներն ավարտել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ վերապատվաստումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, պատվաստման երկրորդ բաղադրիչն ստանում են նաև քաղաքացիական անձնակազմի աշխատակիցները, որոնք անցնում են պլանային վերապատվաստում։
«Վերապատվաստումն ընթանում է ըստ պլանի, այս պահին բժշկական ծառայությունն արդեն վերապատվաստել Է ռազմակայանի զինծառայողների ողջ անձնակազմը, ավարտական փուլում է քաղաքացիական անձնակազմի աշխատակիցների վերապատվաստումը, նաեւ շարունակվում է ինչպես բոլոր կարգի զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձնակազմի ընտանիքների անդամների վերապատվաստումը»,- նշել է Հայաստանում ռուսական ռազմակայանի բժշկական ծառայության պետ, մայոր Վասիլի Պարամոնովը:
Վերապատվաստումն անցկացվում է ՀՌՇ շրջանային զինվորական կլինիկական հոսպիտալի եւ զորամիավորման բժշկական ստորաբաժանումների բազայի վրա:
Ավելին՝ այստեղ