Ղազախստանում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 5,8 հազար մարդ, երկրի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է
International newsՂազախստանի իրավապահ մարմիններն անկարգությունների ժամանակ ձերբակալել են 5,8 հազար մարդու, այդ թվում ՝ շատ օտարերկրացիների: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը' ամփոփելով օպերատիվ շտաբի նիստի արդյունքները:
«Ներկայում 125 քրեական գործ է հարուցվել, ոստիկանության մարմիններ է տեղափոխվել 5,8 հազար մարդ, նրանց թվում զգալի թվով օտարերկրացիներ կան», - ասված է հաղորդագրության մեջ:
Նիստի ընթացքում նշվել է, որ երկրի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է, հսկողություն է սահմանվել օպերատիվ իրադրության նկատմամբ, իրավապահ մարմիններն ազատագրել են նախկինում գրավված բոլոր վարչական շենքերը, վերականգնվում է կոմունալ օբյեկտների և կենսաապահովման համակարգերի աշխատանքը:
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է, որ ուժային կառույցները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները երկրում հասարակական կարգի և անվտանգության լիովին վերականգնման համար»,- նշել են մամուլի ծառայությունում: