Yerevan, 13.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դեֆորմացված ՏԻՄ համակարգի խորքային հետագիծը

Analysis

Ինչպես հայտնի է՝ 2021-ի աշնանը ՀՀ 30-ից ավել համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնք հանրապետության քաղաքական կյանքում լուրջ իրադարձություններ էին։

Ականատես եղանք, թե ինչպես համայնքների զգալի մասում ընդդիմադիր կամ, համենայն դեպս, ոչ ուղղակի իշխանության թեկնածուների հաղթանակը գնահատվեց՝ որպես հանրության տրամադրությունների փոփոխության արտահայտություն, իշխանության դիրքերի խարխլում և այլն։ Բոլոր այդ գնահատականներում կա ճշմարտության որոշակի չափաբաժին։ Բայց այդ գործոններով հանդերձ, տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում քաղաքական կյանքի վրա ունի սահմանափակ ազդեցություն։ Խոսքը քաղաքականության հիմնական մեխանիզմի՝ որոշումների կայացման գործընթացի վրա ազդեցության մասին է, իսկ մեր ՏԻՄ-երը դրանում գրեթե դերակատարություն չունեն։

Ըստ էության, համայնքապետերն ու ավագանիները գլոբալ առումով բյուջետային դոտացիաներ ու սուբվենցիաներ, ինչպես նաև տեղական չնչին միջոցներ բաշխողներ են, ովքեր հընթացս զբաղվում են նաև տեղային նշանակության կենցաղային հարցերի լուծմամբ։

Գաղտնիք չէ, որ ՏԻՄ-երը, համայնքապետերը մեծ քաղաքականության հետ առնչվում են ընտրությունից ընտրություն, երբ իշխանությունները նրանց պարտադրում են իշխող ուժի համար ձայներ ապահովել։ Ոչ իշխանական համայնքապետերը նույնն անում են ընդդիմադիր ուժերի համար։ Քաղաքականության հետ ՏԻՄ-երի հարաբերություններն այդքանով ավարտվում են։ Դա, իհարկե, ՏԻՄ-երի խնդիրն ու մեղավորությունը չէ։ Խնդիրը գտնվում է նախ՝ սահմանադրական-իրավական, ապա որոշ չափով՝ նաև քաղաքական մշակույթի ու ավանդույթի տիրույթում։

Հայաստանի սահմանադրությամբ ՏԻՄ-երի գործառույթներն իրականում սահմանափակ են, իսկ եղած լիազորություններն էլ իրացվում են ոչ ամբողջությամբ՝ պայմանավորված ավագանիների ու համայնքապետերի կրթական ու քաղաքական ցածր ցենզով։ Դրա պատճառով ՏԻՄ-երը գրեթե չեն ներգրավվում եթե ոչ՝ համապետական, ապա գոնե՝ տարածքային, տեղական ռազմավարությունների, ծրագրերի մշակման գործընթացում, նրանք առավելապես իշխանության վերին օղակներում հաստատված իմպերատիվների իրագործողներն են։

Այս համակարգի նման ամորֆ վիճակը Հայաստանի ժողովրդավարության իրական մակարդակի, ցածր մակարդակի ցուցանիշներից մեկն է, որի մասին գրեթե չի խոսվում։ Մինչդեռ ժողովրդավարությունների կայացածության ու զարգացածության հիմնական չափորոշիչներից մեկը հենց տեղական իշխանությունների, իշխանության ստորին մակարդակի մարմինների ներգրավվածությունն է որոշումների կայացման գործընթացում։

Ինչպես հայտնի է զարգացած եվրոպական ժողովրդավարություններում ՏԻՄ-երն ունեն լիազորությունների մեծ շրջանակ, անգամ համապետական նշանակության հարցերում դիրքորոշում հայտնելու իրավասություն, ինչն իրագործում են, ասենք, հանրաքվեների, հանրագրերի և այլ գործիքների միջոցով։ Եվ հակառակը՝ որքան ավելի կենտրոնացված է որոշումների կայացման գործընթացը, այնքան ավելի թերի է համարվում տվյալ ժողովրդավարությունը։ «Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանն անհասանելիորեն հեռու է այդ մակարդակից և հազիվ թե երբևէ հասնի դրան։

Խնդիրն այն է, որ ՏԻՄ-երի, ըստ էության, կամազուրկ կամ ձայնազուրկ վիճակը խիստ ձեռնտու է ցանկացած իշխանության։

Ըստ էության, լայն լիազորություններով համայնքապետեր ու ավագանիներ ունենալ՝ նշանակում է՝ ինչ-որ չափով կիսել իշխանությունը նրանց հետ։ Դե իսկ ինչպես գիտենք բոլորս, Նիկոլ Փաշինյանի դեպքում իշխանությունը որևէ մեկի հետ կիսելու մասին անգամ որևէ ակնարկ կարող է համարվել վիրավորանք, ավելին՝ իշխանության զավթման ուղղակի սպառնալիք։

Արթուր Սարգսյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future