Yerevan, 13.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ իշխանությունների հերթական թուրքական հրապուրանքը

Analysis

ՀՀ իշխանությունների գործողություններին հետևելով` դույզն-ինչ կասկած չկա, որ նրանք ոչնչի առաջ կանգ չեն առնում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, որքան էլ դա շատ ցավոտ կարող է լինել ու ընկալվել հանրության կողմից։ Այսօր ունենք մի իրողություն, որ այդ նպատակով արդեն նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնց առաջին հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին։ Ավելին, տվյալ հանդիպմանն ընդառաջ, ՀՀ իշխանությունը հերթական ժեստն է անում Թուրքիային՝ հրաժարվելով թուրքական ապրանքների ներկրման վրա կիրառվող էմբարգոյի ժամկետը երկարացնելուց։

Ի դեպ, մինչ այդ որոշումը խոսվում էր արգելանքը մասնակի վերացնելու մասին, սակայն, ինչպես տեսնում ենք, վերջին պահին նաև դրանից հրաժարվեցին և ընդհանրապես հանեցին թուրքական ապրանքների ներմուծման վրա սահմանափակումների կիրառումը։  Կարևոր է փաստել, որ ժամանակին, երբ թուրքական ապրանքների էմբարգոն մտցվեց, պատճառաբանվեց անվտանգության խնդիրներով և Թուրքիայի տնտեսության մեջ հայկական կապիտալի հոսքերը սահմանափակելու անհրաժեշտությամբ։ Այդ փուլում, հավանաբար, ՀՀ կառավարությունը հույս ուներ, որ այդպիսով պայմաններ կստեղծվեն նաև թուրքական ապրանքները տեղականով փոխարինելու համար։ Ուղղակի ընդգծենք, որ էմբարգոն, որը պիտի նպաստեր ներքին շուկայում թուրքական ապրանքները տեղականով կամ այլ երկրների արտադրանքով փոխարինելուն, տևեց ընդամենը մեկ տարի։

Ըստ էության, դա չափազանց փոքր ժամկետ է նման կարևոր խնդիր լուծելու համար։ հատկապես, երբ սահմանափակումները ոչ միշտ են լիարժեք գործում։ Բայց անգամ այդպիսի պայմաններում դրա կիրառումն արդարացված էր։ Այլ բան, որ այդպես էլ իշխանությունները չկարողացան ոչինչ անել, որպեսզի այն նպաստի տեղական շուկայում թուրքական ապրանքները ներքին արտադրությամբ փոխարինելուն։ Հիմա, երբ ընդհանրապես հրաժարվում են էմբարգոն շարունակելուց՝ տնտեսության վնասներն անհամեմատ ավելի մեծ կլինեն։ Սա վկայում է այն մասին, որ ՀՀ ղեկավարության անհեռատես ու չհաշվարկված գործողությունների արդյունքում՝ հերթական անգամ անտեղի սթրեսի մատնեցին տնտեսությանը։ Դրա հետևանքը լինելու է այն, որ մարդիկ, ովքեր հավատացել էին իշխանություններին ու թուրքական ապրանքները հայկականով փոխարինելու համար ներդրումներ էին կատարել իրենց արտադրություններն ընդլայնելու կամ նոր արտադրություն ստեղծելու նպատակով, հայտնվում են խնդիրների առաջ։

Փաստացի, խնդիրների առաջ են հայտնվում նաև նրանք, ովքեր թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինել էին այլ երկրների ապրանքներով։ Ստացվում է, որ նրանք անիմաստ ժամանակ ու միջոցներ են ծախսել՝ նոր շուկաներ ուսումնասիրելով ու նոր առևտրային հարաբերություններ հաստատելով։ Եթե պիտի շարունակվի թուրքական ապրանքների անարգել մուտքը Հայաստան, ապա այս մարդիկ կանգնելու են մրցակցային խնդիրների ու իրացման դժվարությունների առաջ։ Ավելին, թուրքական ապրանքների հետ դժվար է լինելու մրցակցել, առավել ևս՝ այն բանից հետո, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում թուրքական տնտեսության մեջ ու ֆինանսական շուկայում։

Նշենք, որ թուրքական արժույթն անցած տարի ռեկորդային անկում գրանցեց, ինչի շնորհիվ այդ երկրի արտադրանքն արտաքին շուկաներում մրցակցային նոր առավելություններ է ստացել։ Սա նշանակում է, որ էժան լիրան արտաքին շուկաներում նպաստել է թուրքական ապրանքների մրցունակության բարձրացմանը։ Տեղին է փաստել, որ հայկական շուկայում նախկինում էլ դժվար էր մրցակցել թուրքական ապրանքների հետ, իսկ հիմա՝ շատ ավելի դժվար կլինի։ Ու նրանք, ովքեր հավատացել են իշխանություններին և քայլեր են ձեռնարկել ներքին շուկայում թուրքական ապրանքների փոխարինելիություն ապահովելու համար՝ ստիպված են լինելու հաշվել կորուստները։

Ըստ էության, վերացնելով էմբարգոն և հանելով ներմուծման սահմանափակումները, մենք իրականում խթանում ենք մեր տնտեսության մեջ թուրքական ապրանքների ազատ մուտքը, որոնք հիմա ավելի ցածր գներով են մտնելու շուկա՝ խեղդելով տեղական արտադրողին ու այլ երկրներից համանման ապրանքներ ներկրողներին։

Արթուր Սարգսյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future