Պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
SocietyՀունվարի 8-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից ահազանգեր են ստավել, որ «աջ ազդրի միջային մակերեսի ծակած-կտրած վերք», «կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած վերք, ձախ բազկի դրսային շրջանի ծակած-կտրած վերք» և «դեմքի շրջանի փափուկ հյուսվածքների բազմաթիվ քերծվածքներ» ախտորոշումով բուժօգնության են տեղափոխվել երեք պատանի։
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի խանութի հետնամասում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, բուժօգնության դիմած պատանիներն իրար ծեծի են ենթարկել, ապա նրանցից մեկն իր մոտ եղած դանակով հարվածել է մյուս երկուսին։
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն։