Տոկաևը Ղազախստանի նոր վարչապետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել
International newsՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել, որով Ալիխան Սմաիլովը նշանակվել է վարչապետ։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել արդեն նախկին առաջին փոխվարչապետ Ալիխան Սմաիլովին վարչապետի պաշտոնում նշանակելու հարցին։
Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ցույցեր են իրականացվում ընդդեմ հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման։ Բողոքի ցույցերը կարճ ժամանակում վերածվեցին մասշտաբային անկարգությունների։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում մինչև հունվարի 19-ը արտակարգ դրության ռեժիմ սահմանեց։ Նա նաև օգնության համար դիմեց ՀԱՊԿ-ին, որը խաղաղապահ ուժեր ուղարկեց Ղազախստան։