ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
SocietyԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի մարզերում, Լանջիկ-Մաստարա, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Սյունիքի մարզի Հարժիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
Երևան-Սևան ավտոճանապարհին առկա է մառախուղ։