ՊՆ փոխնախարարը հաստատում է՝ Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-ը թշնամուն հանձնելու փաստաթուղթը
SocietyՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը հաստատում է՝ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը թշնամուն հանձնելու վերաբերյալ փաստաթուղթը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը թշնամուն է հանձնվել գրավոր հուշագրի հիման վրա, որը ստորագրել է ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Լրագրողի հարցին՝ հերքո՞ւմ, թե՝ հաստատում է Մանուկյանի հայտարարությունը, ՊՆ փոխնախարարն ասաց.
«Որևէ մեկը չի հերքում, պարոն Մանուկյանն էլ հստակ ասում է»: