Սահմանին յուրաքանչյուր պահի կարող է որոշակի լարվածություն լինել.ՊՆ փոխնախարար
SocietyՍահմանային իրավիճակը վերջին ժամանակահատվածում գնահատում եմ ոչ այնքան լարված, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լարվածություն լինել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն՝ անդրադառնալով սահմանային վերջին լարումներին:
Ինչ վերաբերվում է Վերին Շորժայի ուղղությամբ երեկ թշնամու արձակած կրակոցներին՝ ՊՆ փոխնախարարն ասաց, որ այդ կարգի սադրանքներ և միջադեպեր եղել են և կարող են նորից տեղի ունենալ:
ՊՆ փոխնախարարը վստահեցրեց, որ այս պահին սահմանին իրավիճակը հանգիստ է.
«Եթե լարված լիներ, դուք տեղեկություն կստանայիք, ես չեմ ցանկանում մանրամասներ ներկայացել, մենք ամեն ինչ հրապարակում ենք, հետևեք պաշտոնական տեղեկատվությանը»,-ասաց Արման Սարգսյանը: