18-20 տարեկան երեխաները չպետք է վատ հանդերձանքով, առանց զենքի կանգնեն բաց երկնքի տակ, իրենք թնդանոթի միս չեն. ցուցարար (տեսանյութ)
SocietyԽաղաղության դարաշրջան են հայտարարե՞լ, ապա այս պահից թող ի կատար ածեն իրենց հայտարարությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը. նրանք իշխանությունից պահանջում են ապահովել երկրի և բնակչության անվտանգությունը:
«Այսօր 18-20 տարեկան երեխաները չպետք է գնան անպաշտպան, վատ հանդերձանքով, առանց զենքի կանգնեն բաց երկնքի տակ, իրենք թնդանոթի միս չեն: Ես պահանջում եմ կանգնեցնել այն խատառակությունը, ինչը հիմա է կատարվում: Մեր կառավարությունը ի վիճակի չէ բանակային ռեֆորմներ իրականացնելու, հետևաբար թո՛ղ հեռանան, իրենք չեն կարողանում որևէ հարց լուծել»,- ասաց բողոքի ակցիա իրականացնողը:
Շարունակությունը՝ այստեղ