Ռուսաստանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ․ Պեսկով
International newsՌուսաստանը հաստատակամ է շարունակել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ։ Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի ունեցել երկխոսության քաղաքական կամքի պակաս, բայց գործընթաց պետք չէ հանուն գործընթացի, անհրաժեշտ է կոնկրետ արդյունք։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով։
«Ռուսաստանում երբեք չի եղել քաղաքական կամքի պակաս՝ բանակցելու, բանակցությունները շարունակելու հարցում, ընդհակառակը, մենք բազմիցս բախվել ենք մեր գործընկերների՝ այդ բանակցությունները վարելու չկամության հետ, և ես կասկած չունեմ, որ քաղաքական կամքի պակաս չի լինի այդ հետագա բանակցությունների շարունակել համար, բայց մեկ դիտարկմամբ՝ այս հիմնարար հարցերում գործընթաց չի կարող լինել՝ հանուն գործընթացի, պետք է լինի կոնկրետ արդյունք, կոնկրետ պատասխան»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը տեսնում է իմաստ շարունակելու ԱՄՆ-ի հետ, և արդյոք պատրաստ են ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության նախագահներն անձամբ վերահսկեն դրանք։