Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք
SocietyՀայաստանում հունվարի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 273 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 084-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8015 է:
Հունվարի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1514 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9529-ի:
Ավելին՝ այստեղ