Լավրով. ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները փորձում են ստեղծել ռազմական պլացդարմներ Ռուսաստանի շուրջ
International newsԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները փորձում են ստեղծել ռազմական պլացդարմներ Ռուսաստանի շուրջ, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«ԱՄՆ եւ նրա դաշնակիցների դիրքորոշումն այն է, որ ցանկանում են ապահովել իրենց գերիշխանությունը Եվրոպայում։ Նրանք ցանկանում են ստեղծել պլացդարմներ ՌԴ-ի շուրջ, ռազմական պլացդարմներ, ցանկանում են մշտապես ստեղծել խնդիրներ մեզ համար, մեր սահմանների շուրջ։ Մեկ անգամ էլ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն բանի վրա, ինչից սկսեցի. կարդացեք Եվրոպական անվտանգության խարտիան՝ ընդունված 1999թ. Ստամբուլում։ Այն ամենը, ինչ այժմ հայտարարում եւ անում է արեւմուտքը, այն ժամանակ հանձն առած պարտավորությունների կոպտագույն խախտում է»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն անվերջ չի սպասի Արեւմուտքի փոփոխություններին եւ խոստումներին, Մոսկվան գիտի ինչպես եւ կարող է ապահովել իր անվտանգությունը։ «Գիտենք եւ կարողանում ենք ապահովել մեր անվտանգությունը ցանկացած դեպքում։ Հավաստիացնում եմ ձեզ, որ անվերջ չենք սպասի ինչ-որ փոփոխությունների եւ խոստումների»,- ասել է նախարարը 2021թ. արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում։