Գերեզմանի հողերի ապօրինի վաճառքով զբաղվողը՝ ՔՊ թեկնածո՞ւ. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Փարաքար խոշորացված համայնքի սկանդալային ընտրությունների հանգուցալուծումից հետո այստեղ նոր հետաքրքիր զարգացումներ են սպասվում. պարզվում է, որ ՔՊ–ի ցուցակով ավագանի ընտրված Դավիթ Ախտոյանի եղբայրը, որին ցանկանում են նշանակել Մերձավանի վարչական ղեկավար, անցնում է քրեական գործերով։ Իրավապահ մարմինների մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ Մհեր Ախտոյանը ներգրավված է եղել գերեզմանների համար նախատեսված հողերի ապօրինի վաճառքի և կաշառքի գործերով։
Ախտոյանն աշխատել է Երևանի գերեզմանատներից մեկում։ Ուշագրավ է, որ ՔՊ–ի համար սա դառնում է օրինաչափություն՝ առաջին պլան բերել քրեական գործով անցած կամ անցնող մեկին։ Մեր տեղեկություններով, նույնիսկ կուսակցության ներսում կան մարդիկ, որոնք տարակուսում են այս ամենից: Կուլիսներում խոսում են, որ հնարավոր պատճառները կարող են մի քանիսը լինել. նախ՝ որ այս քաղաքական ուժը կադրային սովի մեջ է, մյուս կողմից՝ այստեղ վաղուց իրավիճակին չեն տիրապետում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում