Yerevan, 13.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գազի գնի բլեֆը

Analysis

Գուցե շատերի համար զարմանալի, իսկ ոմանց համար տարօրինակ թվա, սակայն երկար ժամանակ կառավարությունը հասարակությունից թաքուն էր պահում գազի գնի հնարավոր բարձրացման հարցը։ Մինչև վերջերս նույնիսկ հավաստիացնում էին, որ առաջիկա 10 տարիներին գազի ներմուծման գինը չի փոխվի՝ «կմնա այնքան, որքան կա»։ Այդ նույն ժամանակ, սակայն, հանրությունից գաղտնի կնքել են նոր համաձայնագիր, որի համաձայն՝ ապրիլի 1-ից գազի ներմուծման գինը սահմանին բարձրանում է։

Հայտնի է դարձել, որ օրերս «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ-ին՝ ներքին սակագները վերանայելու հայտով։ Որպես հիմնավորում՝ ներկայացվել է 2 ամիս առաջ կնքված գազային նոր համաձայնագիրը։ Համաձայն այդ համաձայնագրի` «2022թ. ապրիլի 1-ից ՀՀ առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում»։

Ըստ ներկայացված հայտի՝ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է ներքին սակագների կտրուկ բարձրացում սպառողների որոշ, այդ թվում՝ սոցիալական խոցելի խմբերի համար։ Եթե հիմա նրանք մինչև 600 խորանարդ մետր գազի սպառման դիմաց վճարում են 100 դրամ, առաջարկվում է ապրիլի 1-ից դարձնել 135,6 դրամ՝ 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում։ Իսկ 600 խորանարդ մետրից ավելի վառելու դեպքում սակագնի մի փոքր նվազում են նախատեսում՝ 139-ի փոխարեն՝ 135,6 դրամ։ Այսինքն՝ սոցիալական խոցելի խմբերի համար առաջարկում են հանել արտոնյալ սակագինը։ Նրանք նույն գինը կվճարեն ինչպես մինչև 600 խորանարդի, այնպես էլ դրանից ավել օգտագործելու դեպքում։ Նույն սակագինն է առաջարկվում նաև այն սպառողների համար, ովքեր սպառում են ամսական մինչև 10.000 խորանարդ մետր գազ։

Փոխարենը՝ կտրուկ բարձրանում է տնտեսական հատվածի սակագինը, նշենք նաև, որ բարձրացումը վերաբերում է նաև գյուղատնտեսությանը, այստեղ խոսքը վերաբերում է հատկապես ջերմոցային տնտեսությանը ու վերամշակող արտադրությանը։ Հաշվի առնելով այս ոլորտների տնտեսական ու հասարակական նշանակությունը՝ ժամանակին դրանց համար արտոնյալ սակագներ էին սահմանվել։ Ներքին սակագների նախորդ վերանայման ժամանակ այդ արտոնությունն էապես նվազեցվեց, այս անգամ առաջարկվում է ընդհանրապես հանել։ Հիմա ջերմոցային տնտեսություններն ու արդյունաբերության այնպիսի վերամշակող ճյուղեր, ինչպիսին է՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությունը, օգտագործված գազի դիմաց վճարում են 224 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Ներկայացված հայտով առաջարկվում է 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում սակագինը դարձնել 282,6 դոլար։ Այսինքն՝ բարձրացնել 58,6 դոլարով կամ ավելի քան 26 տոկոսով։ Ներկայումս գյուղմթերքների շուկայում գների այն բարձրացումները, որոնք կան, նաև դրա հետևանք են։

Ի դեպ փաստենք մի կարևոր դրույթ. որքան էլ բնակչության մյուս խավերի դեպքում սակագնի բարձրացում չի սպասվում, մի բան էլ նվազում է, դա միանգամայն խաբուսիկ է։ Բանն այն է, որ տնտեսության վրա սակագնային բեռի ավելացումն առաջին հերթին ուղղակի հարված է ազգաբնակչությանը։

Ամեն ինչ շատ պարզ է. գազի թանկացումը հանգեցնելու է արտադրության ինքնարժեքի բարձրացման, ինչը գների աճի տեսքով տեղափոխվելու է սպառողական շուկաներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ դեր ունի տնտեսության վրա գազի սակագինը, սա բերելու է ապրանքների ու ծառայությունների բավական ընդգրկուն ու էական թանկացումների։ Փաստացի, բնակչության մեծ մասի համար սակագինը նվազում է, բայց իրականում սակագնային ճնշումն ավելանում է՝ ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման տեսքով։

Հենց սա է այս իշխանությունների որդեգրած այն քաղաքականությունը, որով փորձում են քողարկել բնակչության վրա հանրային ծառայությունների սակագների բարձրացման ազդեցությունը։ Ընդգծենք, որ նմանօրինակ մի բլեֆ էլ իրականացվեց 2019-ին. իշխանությունները իմիտացիա են ստեղծում, թե հասարակության դժգոհություններից խուսափելու համար ցույց են տալիս, որ բնակչության համար սակագինը չեն բարձրացնում, բայց իրականում տուժողը կրկին լինելու է հասարակությունը։

Հավելենք նաև, որ միանշանակ տուժելու է նաև տնտեսությունը։ Նվազելու է մի կողմից՝ տնտեսության շահութաբերությունը, մյուս կողմից՝ մրցունակությունը։ Մեր տնտեսությունն առանց դրա էլ մրցակցային լուրջ խնդիրներ ունի։ Արտադրության ինքնարժեքի բարձրացման հետևանքով սպասվող գների աճը հանգեցնելու է մրցունակության կորստի, ինչն ազդելու է նաև արտադրության ծավալների ու տնտեսության զարգացումների վրա։

Արթուր Սարգսյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future