Զինծառայողների աճյունների որոնումները Մարտունու շրջանում արդյունք չեն տվել
SocietyՌազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Մարտունու շրջանի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում։ Հաղորդում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։
Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին՝ այստեղ