Փոքր վնասներ ենք կրել, փլուզումներ չկան. Գեւորգ Փարսյանը` Կապանում տեղի ունեցած երկրաշարժի մասին
SocietyՀամայնքապետն ասում է, որ այս պահին բնակիչների մոտ խուճապ չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը:
«Խուճապն առավոտ էր մի պահ, զգալի ցնցվել է քաղաքում, բնակիչները վախեցել էին: Փոքր վնասներ կրել ենք, բայց փլուզումներ չկան, որոշ տեղերում պատերին ճաքեր են առաջացել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին գրանցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ:
Ավելին՝ այստեղ