Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 29 230 դեպք
International newsՌուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում հասել է 29 230-ի, ընդհանուր թիվը՝ 10 803 534։ Այս մասին կիրակի օրը լրագրողներին տեղեկացրել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Բացարձակ թվերով հիվանդացածների թվի աճը առավելագույնն է 2021թ. դեկտեմբերի 31-ից հետո։ Տոկոսային արտահայտությամբ աճը կազմել է 0,27 տոկոս։
Ապաքինվածների թիվն ավելացել է 22 731-ով՝ 9 858 615։ Դուրս գրված պացիենտների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, մնացել է վարակվածների ընդհանուր թվի 91,3 տոկոսի մակարդակին։
Երկրում 2021թ. հուլիսի 5-ից հետո առաջին անգամ մեկ օրում քովիդից մահվան 700-ից պակաս դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսից մահացածների թիվը 686 է նախորդ օրվա 723-ի դիմաց՝ 321 320։ Պայմանական մահացությունը նվազել է՝ հասնելով 2,98 տոկոս մակարդակի։