Ոսկին թանկանում է
EconomicsԵրկուշաբթի առավոտյան ոսկու գինը փոքր-ինչ աճում է վերլուծաբանների այն պատճառաբանությամբ, որ չնայած ԱՄՆ-ում բարձր գնաճին՝ Դաշնային պահուստային համակարգը չպետք է ակնկալի դրամավարկային քաղաքականության կտրուկ խստացում, ըստ առեւտրի տվյալների, հայտնում է Prime-ը։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,18%-ով կամ 3,25 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1819,8 դոլարի։ Արծաթի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,48%-ով՝ հասնելով 23,027 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց: