Թուրքիայում ՄԱԿ֊ի աշխատակից է զոհվել
International newsԹուրքիայի կենտրոնական Էրջիես լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած պատահարի հետևանքով՝ մահացել է Կանադայի քաղաքացի Մայքլ Կրիֆտը, ով զբաղեցնում էր Գազիանթեփում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի համակարգող խմբի ղեկավարի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը։
Հրատարակության տվյալներով՝ 45-ամյա կանադացին դահուկներով սահելիս դուրս է եկել վազքուղու վրա և ընկել ձնահյուսքի տակ։ Նրա ընկերները փրկարարներին պատմել են կատարվածի մասին, սակայն երբ նրանց հաջողվել է դեպքի վայր հասնել, Կրիֆտն արդեն մահացած է եղել։