Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարից չորս երեխա է վնասվածք ստացել
SocietyՀունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս երեխա է վնասվածք ստացել, որոնցից երեքը՝ միջին ծանրության, իսկ մեկը՝ ծանր՝ ողնաշարի բարդ կոտրվածքով: Բժիշկների ցուցմամբ նրան պետք էր տեղափոխել Երևան ուղղաթիռով։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Մշտապես լինելով ՀՀ Առողջապահության նախարարության հետ կապի մեջ, դիտարկում էինք նաև բժիշկների այցը Արցախ, քանի որ եղանակային պայմանները խոչընդոտում էին թռիչքի իրականացմանը։ Սակայն այսօր առավոտյան հաջողվել է երեխային տեղափոխել Երևան՝ «Ծերեթելիի» մանկական բժշկական կենտրոն, որտեղ այս պահին երեխան գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:
Ավելին՝ այստեղ