Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ և հակասում է սահմանադրությանը. Փաստաբան
SocietyԱռողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանը, իսկ սահմանադրության ուժով, եթե իրավական ակտերը հակասում են սահմանադրությանը, գործում է սահմանադրական նորմը։ Այս մասին ասվում է փաստաբան Լեւոն Բաղդասարյանի տարածած հայտարարությունում:
«Հունվարի 22֊ ից գործում է հանրային սննդի, մշակույթի եվ նմանատիպ այլ օբյեկտներում սահմանափակումներն այն անձանց համար, ովքեր պատվաստված չեն կամ չունեն բացասական թեստի արդյունք։
Հիմնական օրենքի, սահմանադրության ուժով, անձանց տեղշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել, բացառապես օրենքով։ Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանը, իսկ սահմանադրության ուժով, եթե իրավական ակտերը հակասում են սահմանադրությանը, գործում է սահմանադրական նորմը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքով օրենսդիրը հնարավորություն է տալիս ֆիզիկական եվ իրավաբանական անձանց ինքնապաշտպանվելու ինչպես անօրինական իրավական ակտերից, այնպես էլ անօրինական գործառույթներից։
ՀՀ կառավարությունը, եթե գտնում է, որ անձանց տեղաշարժը ենթակա է սահմանափակման, այն պետք է կարգավորի օրենքի ուժով, այլ ոչ թե նախարարի անհատական իրավական ակտով»,-ասվում է հայտարարությունում։