Yerevan, 28.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers

Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն տեղեկացնում է

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ  ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԻ, ՋՐԱՉԱՓԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ (ԿԱՊԱԼԻ) ԳՆՄԱՆ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

ԾԱԾԿԱԳԻՐ N ՏԵԽ.ՊԱՅՄ.ՇԻՆ.ԱՇԽ.ՆԱԽԱՈՐԱԿ 22/01

 

Պատվիրատու՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Պատվիրատուի հասցե՝

Ն. Ադոնցի 6/1 փող, 0014, Երևան, ՀՀ

Խ. Աբովյան 66, 0025, Երևան, ՀՀ

Գնման առարկա՝ Տեխնիկական պայմաններով՝ անհատական միացումների, ջրաչափերի տեղադրման և փոխարինման շինարարական աշխատանքների գնման նախաորակավորում
Հրավերի ամսաթիվ՝ 21 հունվարի 2022թ.
Հայտի ներկայացման վերջնաժամկետ՝ 03 փետրվարի 2022թ.,ժամը 11:00

 

Բաժին 1: ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն (այսուհետ Պատվիրատու) համաձայն ՀՀ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի 2016թ. նոյեմբերի 30-ի թիվ 378-Ն որոշման՝սկսած 2017թ-ից, յուրաքանչյուր տարի իրականացնում է Պատվիրատուի սպասարկման տարածքում գտնվող բաժանորդներին տրված տեխնիկական պայմանների համաձայն ջրամատակարարման և ջրահեռացման (այսուհետ ՋևՋ) նոր անհատական համակարգերի կառուցման, ջրաչափական հանգույցների տեղադրման, ինչպես նաև գոյություն ունեցող ջրամատակարարման և կոյուղու դիտահորերի վերակառուցման շինարարական աշխատանքներ:

Ծրագրի շրջանակներում ՋևՋ համակարգերում նախատեսվող շինարարական աշխատանքների իրականացման և ծառայությունների մատուցման նպատակով Պատվիրատուն կազմակերպում է նախաորակավորման մրցույթ և հրավիրում է իրավասու և փորձառու շահագրգիռ կապալառուներին ներկայացնել հետաքրքրության հայտեր մրցույթին մասնակցելու նպատակով։

Ընտրված հայտատուների հետ պայմանագրային հարաբերությունները կգործեն 2022թ-ից մինչև 2025թ-ի ընկած ժամանակահատվածում, անհրաժեշտության դեպքում երկարաձգելու հնարավորությամբ:

 

Բաժին 2: ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Ջրամատակարարման համակարգերում տեխնիկական պայմանների համաձայն նոր անհատական ջրամատակարարման համակարգերի կառուցման, ջրաչափական հանգույցների տեղադրման և գոյություն ունեցող ջրամատակարարման դիտահորերի վերակառուցման աշխատանքներ՝ հողային աշխատանքների իրականացում, ջրագծերի կառուցում, անհատական ջրաչափական հորերի տեղադրում, ջրաչափական հանգույցների մոնտաժում, ինչպես նաև քանդված խրամուղիների վերականգնում՝ ըստ տեղանքի ասֆալտապատման աշխատանքների իրականացումով:

  • Ջրամատակարարման համակարգերում նախատեսվող յուրաքանչյուր աշխատանքի նախահաշվային արժեքը կարող է տատանվել 100հազ. ՀՀ դրամից մինչև 5,0 մլն. ՀՀ դրամի սահմաններում,
  • Նախաորակավորում անցած և կարճ ցուցակում ընդգրկված բոլոր կապալառուները ջրամատակարարման համակարգերում նախատեսվող վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու են շրջանակային համաձայնագրերով, Ընկերության կողմից սահմանված (հաշվարկված ՀՀ քաղ. շին նորմերով) միավոր գներով,
  • Տեղադրվող ջրաչափերի անհատական պատվեր-հանձնարարականները տվյալ տարածքում կարող են տատանվել 1-ից մինչև 10000 հատի սահմաններում՝ Երևան քաղաքում և հանրապետության բոլոր մարզերում:

Ջրահեռացման համակարգերում տեխնիկական պայմանների համաձայն նոր անհատական ջրահեռացման համակարգերի կառուցման և գոյություն ունեցող կոյուղու դիտահորերի վերակառուցման աշխատանքներ՝ հողային աշխատանքների իրականացում, կոյուղագծերի կառուցում, կոյուղու դիտահորերի տեղադրում, միացում գործող կոյուղագծերին, ինչպես նաև քանդված խրամուղիների վերականգնում՝ ըստ տեղանքի ասֆալտապատման աշխատանքների իրականացումով:

  • Տեխնիկական պայմանների շրջանակներում նախատեսվող յուրաքանչյուր աշխատանքի նախահաշվային արժեքը կարող է տատանվել 100 հազ. ՀՀ դրամից մինչև 5,0 մլն. ՀՀ դրամի սահմաններում,
  • Նախաորակավորում անցած և կարճ ցուցակում ընդգրկված բոլոր կապալառուները ջրահեռացման համակարգերում նախատեսվող վերոնշյալ աշխատանքներն  իրականացնելու են շրջանակային համաձայնագրերով, Ընկերության կողմից սահմանված (հաշվարկված ՀՀ քաղ. շին նորմերով) միավոր գներով:

 

Բաժին 3: ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Նախաորակավորման ընթացակարգն անցկացվում է հետևյալ կարգով՝

1. Հայտատուի կողմից ներկայացված նախաորակավորման հայտի և դրան կից փաստաթղթերի հիման վրա որոշվում են Հայտատուի որակավորման չափանիշների համապատասխանությունը սույն հրավերի պահանջներին,

2. Հայտատուի կողմից ներկայացված նախաորակավորման հայտի և դրան կից փաստաթղթերի հիման վրա որոշվում են Հայտատուի մասնակցության իրավունքի համապատասխանությունը սույն հրավերի պահանջներին,

3. Նախաորակավորման հայտերը մասնակիցների կողմից ներկայացվում են առանց գնային պայմանների: Նախաորակավորման հայտերը պարունակում են, բացառապես, սույն հրավերով պահանջվող որակավորման չափանիշների հավաստմանը վերաբերող փաստաթղթերը, մասնակցության իրավունքի հավաստմանը վերաբերվող փաստաթղթերը, որոնք պետք է ուսումնասիրվեն և ընտրվեն գնահատող Հանձնաժողովի կողմից:

Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու ցանկություն ունեցող Հայտատուն պետք է բավարարի ստորև բերված հիմնական որակավորման չափանիշներին՝

1. Հայտատուն պետք է չունենա որևէ պատվիրատուի կողմից կասեցված (լուծված, դադարեցված) պայմանագրեր վերջին հինգ տարիների ընթացքում,

2. Հայտատուն պետք է ունենա վերջին 3 տարիներում նմանատիպ շինարարական աշխատանքների ծավալներ, որոնց ընդհանուր կատարված աշխատանքների արժեքը լինի ոչ պակաս, քան 30 մլն. ՀՀ դրամը, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արժեքը լինի ոչ պակաս, քան 10 մլն․ՀՀ դրամը,

3. Որակավորված և փորձառու անձնակազմ,

4. Աշխատանքների կատարման համար անհրաժեշտ հիմնական սարքավորումներ,

5. Հայտատուն պետք է չունենա մրցութային և պայմանագրային գործընթացների հետ կապված դատական գործառույթներ «Վեոլիա Գրուպ»-ի, և վերջինիս պատկանող ստորաբաժանումների և ընկերությունների   հետ,

6. Հայտատուն պետք է ներգրավված չլինի միջազգային դոնոր կազմակերպությունների և ՀՀ ֆինանսների նախարարության սև ցուցակներում,

7. Հայտատուն պետք է սնանկ ճանաչված չլինի,

8. Հայտատուները չպետք է ունենան շահերի բախում, հակառակ դեպքում կորակազրկվեն․

  • Շահերի բախում է համարվում, եթե Հայտատուները կամ նրանց որևէ մասնաճյուղը մասնակցել են սույն ծրագրին՝ որպես խորհրդատու՝ նախագծման կամ տեխնիկական բնութագրերի պատրաստման նպատակով,
  • Շահերի բախում  է համարվում, եթե Հայտատուն մեկ կամ մի քանի մասնակիցների հետ զուգակցված է կամ զուգակցված է եղել անցյալում՝ ուղղակի կամ անուղղակի կերպով խորհրդատու կամ այլ անձի հետ, որը մշակել է նախագիծը կամ կազմել է տեխնիկական մասնագրերը,
  • Շահերի բախում  է համարվում, եթե Հայտատուներն ունեն սերտ բիզնես կամ ընտանեկան հարաբերություններ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մասնագիտական անձնակազմիհետ, որոնքուղղակիկամանուղղակիներգրավվածեն սույն նախավորակորման փաստաթղթերի, տեխնիկական մասնագրերի պատրաստման և հայտերի գնահատման մեջ կամ հետագայում կներգրավվեն աշխատանքների տեխնիկական վերահսկման ծառայությունների մատուցման գործառույթներին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հարաբերություններից բխող հակամարտությունը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համար ընդունելի ձևով կարգավորվել է նախնական որակավորման, մրցույթների և պայմանագրերի իրականացման ընթացքում:

 

Բաժին 4: ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

1. Դիմում սույն մրցույթին մասնակցելու շահագրգռվածության և դրա պահանջներին բավարարելու վերաբերյալ։

2. Պետական ռեգիստրիվկայական, կանոնադրություն, բաժնետերերի մասին տեղեկատվություն:

3. Վերջին երեք տարիների հաշվապահական հաշվեկշիռները՝ վավերացված հարկային մարմինների կողմից:

4. Վերջին 3 տարիների համար աուդիտի հաշվետվություններ (առկայության դեպքում):

5. Վերջին 3 տարիներում կատարված ընդհանուր շինարարական աշխատանքների ծավալները լինի ոչ պակաս, քան 30մլն. ՀՀ դրամը, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արժեքը լինի ոչ պակաս, քան 10մլն․ՀՀ դրամը՝ կից պետք է ներկայացվեն համապատասխան պայմանագրերը, օբյեկտը շահագործման հանձնման կամ վերջնական կատարողական ակտերը:

6. Մեքենա-մեխանիզմների և սարքավորումների առկայություն՝ վավերացված համապատասխան փաստաթղթերով՝ ավտոինքնաթափեր, ավտոկռունկ, էքսկավատոր, զոդման սարքեր, պոլիէթիլենային խողովակների զոդման սարք, թռթռիչ, տոփանիչ,  գլդոն /ձեռքի և մեխանիզացված/:

7. Հիմնական աշխատակազմ՝ գլխ. ճարտարագետ և աշղեկ– տվյալ մասնագիտությամբ աշխատելու 3 տարվա փորձառությամբ:

8. ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան ոլորտային լիցենզիաներ/թույլտվություն:

 

Բաժին 5: ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՁԵՎԸ, ՕՐԸ և ԺԱՄԸ

Նախաորակավորման հայտերի բացման օրը, վայրը և ժամը սահմանված են նախաորակավորման Հրավերում: Նախաորակավորման հայտերը բացվում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ գլխամասային գրասենյակում Ն.Ադոնցի 6/1 փող, 0014, Երևան, ՀՀ, 2021 թվականի փետրվարի  3-ին, ժամը 11:00-ին: Մասնակիցները նախաորակավորման հայտերի բացման նիստին մասնակցելու համար պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով և լիազորությունները հավաստող փաստաթղթով: Միանձնյա գործադիր մարմնի (տնօրեն, գլխավոր տնօրեն և այլն) անձամբ մասնակցության դեպքում ներկայացվում է անձնագիր և պետական ռեգիստրի վկայականի համապատասխան ներդիրը, որով հավաստվում է տվյալ անձի միանձնյա գործադիր մարմին նշանակված լինելու հանգամանքը, իսկ լիազորված անձի դեպքում ներկայացվում է իրավաբանական անձի կողմից պատշաճ կերպով տրված լիազորագիր:

Նախաորակավորման հայտերի բացման նիստում, որը տեղի է ունենում հրավերում հրապարակված նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետին՝ ըստ գրանցման հերթականության գնահատող Հանձնաժողովի կողմից բացվում են մասնակիցների կողմից ներկայացված ծրարները և հրապարակվում են ներկայացված փաստաթղթերը, որից հետո հայտարարվում է ընդմիջում գնահատող Հանձնաժողովի կողմից որոշված  ժամանակահատվածով:

Բաժին 6: ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Հայտատուները նախաորակավորման հայտը ներկայացնում են սույն հրավերի 8-րդ բաժնում սահմանված կարգով և ժամկետներում: Նախաորակավորման հայտերը կարող են ներկայացվել նաև հայտերի բացման նիստի օրը՝ մինչև գնահատող Հանձնաժողովի նախագահի կողմից հայտերի բացման նիստը բացված հայտարարվելը՝ ժամը 11.00-ն:

2. Նախաորակավորման հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով:

3. Նախաորակավորման հայտերը ներկայացվում են փաստաթղթային և էլեկտրոնային ձևով: Փաuտաթղթային ձևով հայտը ներկայացվելու դեպքում Հայտատուի առաջարկները, դրանց վերաբերող փաuտաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը uոuնձվում և կնքվում է Հայտատուի կողմից:

4. Ծրարում ներառված փաuտաթղթերը կազմվում են բնoրինակից և երկու պատճեից:

5. Փաuտաթղթերի փաթեթների վրա համապատաuխանաբար գրվում են "բնoրինակ" և "պատճեն" բառերը:

6. Ծրարը և Հրավերով նախատեuված` Հայտատուի կազմած փաuտաթղթերը uտորագրում է դրանք ներկայացնող մասնակցի ղեկավարը կամ վերջինիu կողմից լիազորված անձը (այuուհետ նաև` Լիազորված անձ):

7. Եթե հայտը ներկայացնում է Լիազորված անձը, ապա հայտով ներկայացվում է վերջինիu լիազորությունը հավաստող փաստաթուղը (լիազորագիրը):

8. Ծրարի վրա հայերեն լեզվով(անհրաժեշտության դեպքում նաև անգլերեն) նշվում են`

  • պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հաuցեն),
  • մրցույթի ծածկագիրը,
  • "չբացել մինչև հայտերի բացման նիuտը" բառերը,
  • մաuնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոuահամարը, հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն (եթե մասնակիցն ունի էլեկտրոնային փոստի հասցե):

9. Նախաորակավորման հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըuտ uտացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, oրը և ժամը: Մաuնակցի պահանջով այդ մաuին վերջինիս տրվում է տեղեկանք:

10. Նախաորակավորման հայտերը վավերական են մինչև պայմանագրի կնքումը:

 

Բաժին 7: ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

Հայտատուի ներկայացրած նախաորակավորման հայտը մերժվում է, եթե այն օբյեկտիվ որևէ չափանիշով չի համապատասխանում Հրավերի պահանջներին, Հայտատուի կողմից չեն ներկայացվել սույն հրավերով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները կամ մասնակցի ներկայացրած հայտն այլ կերպով չի համապատասխանում սույն հրավերի պահանջներին:

 

Բաժին 8: ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ և ԿԱՐԳԸ

1. Նախաորակավորման ընթացակարգում որոշումներն ընդունվում են գնահատող Հանձնաժողովի անդամների առնվազն 3/4 ձայների պարզ մեծամասնությամբ:

2. Ծրարների բացման և դրանցում առկա փաստաթղթերի հրապարակումից հետո գնահատող Հանձնաժողովը հայտարարում է ընդմիջում՝ ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու նպատակով: Ընդմիջման ժամկետը՝ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման գործընթացի ժամանակատարությունից կախված, գնահատողՀանձնաժողովի կողմից կարող է սահմանվել մինչև 10 աշխատանքային օր:

3. Ընդմիջումը հայտարարվելուց հետո գնահատող Հանձնաժողովի անդամներն ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը, որոշում են մասնակիցների որակավորման չափանիշների և մասնակության իրավունքի համապատասխանությունը սույն հրավերով սահմանված չափանիշներին: Եթե որևէ մասնակցի ներկայացրած նախաորակավորման հայտը չի համապատասխանում սույն հրավերի ոչ գնային չափանիշներին, ապա գնահատող Հանձնաժողովի արձանագրության մեջ նշվում են չբավարարելու համար հիմք հանդիսացած փաստերը:

Հայտատուների որակավորման գնահատման չափանիշներն են՝ Այստեղ

Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter