Yerevan, 13.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ջրի սակագնի «մուտիլովկաների» մասին

Analysis

Բոլորիս հիշողություններում բավականին թարմ են, թե ինչպես էր ժամանակին Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն ամեն հարմար առիթն օգտագործում՝ մեղադրելու նախկիններին՝ հանրային ծառայությունների չհիմնավորված բարձր գներ սահմանելու, սպառողներին թալանելու, ոլորտում ֆինանսական չարաշահումների, ծախսերն ուռճացնելու, միլիոնների հասնող կորուստների համար։ Քանիցս հայտարարվել է սակագները նվազեցնելու հնարավորությունների մասին։

Ինչ խոսք այդ հայտարարությունները շատերի մոտ սպասումներ էին ձևավորել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո հանրային ծառայությունների սակագները կնվազեն։ Սակայն իշխանափոխությունից հետո հասարակությունն այդպես էլ չտեսավ սակագների որևէ նվազում։ Փաստն այն է, որ ոչ մի ոլորտում սակագներն այս ընթացքում չեն նվազել։ Ընդհակառակը՝ դրանք շարունակեցին բարձրանալ և այս տարի էլ կբարձրանան։

Իրականում խնդիրն այնքան այն չէ, որ հանրային ծառայությունների սակագները բարձրանում են, դրա համար գուցե կան օբյեկտիվ պատճառներ, սակայն այդպիսի պատճառներ, անշուշտ, կային նաև նախկինում, բայց դա չէր խանգարում, որպեսզի որոշ քաղաքական ուժեր տեղի-անտեղի շահարկեին սակագների բարձրացման թեման։ Դա ցույց տվեց նաև այն, որ իշխանազավթումից հետո այդպես էլ սակագների որևէ նվազում տեղի չունեցավ։ Եթե դրանք ուռճացված էին, ենթադրվում էր, որ պիտի նվազեցվեին, սակայն նվազում տեղի չունեցավ։ Որոշ դեպքերում էլ սակագների բարձրացումը փորձ արվեց կանխել պարզապես պետության հաշվին։

Նման մի պատմություն տեղի ունեցավ խմելու ջրի սակագնի հետ կապված։ Սակագնի բարձրացումը, որը պիտի տեղի ունենար արդեն իշխանափոխության հաջորդ տարում, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, կանխվեց գործող պայմանագրի փոփոխությամբ։ Քաղաքական նպատակներով, իշխանությունները վերանայեցին պայմանագիրը և սակագների նախատեսված բարձրացումը մի քանի տարով տեղափոխեցին։ Դրա դիմաց վճարեց պետությունը՝ այն գումարներից, որոնք պիտի ստանար պետական բյուջեն՝ ջրային համակարգի վարձակալության պայմանագրի շրջանակներում։

Եվ միայն այն բանից հետո, երբ հասկացան, թե ինչ սխալ են արել և ինչպիսի բեռ են վերցրել, որոշեցին հրաժարվել։ Կրկին վերանայեցին վարձակալության պայմանագիրը ու փոխեցին նաև սակագնային քաղաքականությունը։ Ընդհանրապես հրաժարվեցին սակագների այն նվազեցումից, որը պիտի տեղի ունենար ջրային համակարգի վարձակալության վերջին տարիներին։ Ըստ էության, անգամ դա բավարար չեղավ գործող սակագները կայուն պահելու համար։ Դրանք բարձրացվեցին ևս 11 տոկոսով կամ 20 դրամով, ինչը տարեսկզբից արդեն գործում է։

Զավեշտալին այն է, որ իշխանությունները փորձում են համոզել, որ սրանով մեծ լավություն են արել սպառողներին։ Բայց այդ «լավության» արդյունքում չենք ունենա սակագների այն իջեցումը, որն ակնկալվում էր արդեն 2024թ. հետո, և երկրորդ՝ ստիպված ենք այս տարվանից 11 տոկոսով ավելի շատ վճարել, քան վճարում էինք մինչ այդ։  Այնպես չէ նաև, որ առաջիկա 10 տարիներին խմելու ջրի սակագներն այլևս չեն բարձրանա։ Դրանում կհամոզվենք արդեն այս տարվա երկրորդ կեսին, երբ «Երևան ջուրը» կներկայացնի սակագների ճշգրտման հայտ։

Փաստացի, պահպանվում են այն բոլոր գործոնները, որոնք սովորաբար ազդում են սակագների ճշգրտման վրա, և տրամաբանական է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, արդեն հաջորդ տարի կբերեն սակագների բարձրացման։ Գուցե բարձրացումն այնքան չլինի, որքան այս տարվա սկզբից է, բայց դրանից հազիվ թե հաջողվի խուսափել։

Չմոռանանք նաև, որ ջրամատակարարման սակագների ճշգրտման վրա ազդող գործոններից մեկն էլ էլեկտրաէներգիայի սակագինն է, որը, ինչպես հայտնի է, փետրվարի 1-ից կբարձրանա միջին հաշվով 4,7 դրամով։ Ջրամատակարարման ոլորտում այս բարձրացումը, իհարկե, ավելի մեծ կլինի՝ 5,5 դրամի չափով։

Համաձայնեք, որ դժվար չէ պատկերացնել, թե հիմա ինչ վայնասուն էին բարձրացրել, եթե կառավարման այսպիսի խայտառակ իրավիճակ ստեղծվեր նախկինների օրոք։

 

Սուրեն Սիմոնյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future