Սիմոնե Ինձագին վարակվել է կորոնավիրուսով
SportԻտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
45-ամյա իտալացի մասնագետի առողջական վիճակի մասին այլ մանրամաս չի նշվում։ Նա կինքնամեկուսանա։
Հաջորդ հանդիպումը «Ինտերը» կանցկացնի փետրվարի 5-ին՝ Իտալիայի առաջնության 24-րդ տուրում ընդունելով «Միլանին»։