Թուրքիան նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստանի մարզեր
SocietyԱնկարան նախատեսում է թռիչքներ իրականացնել Հայաստանի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային հարաբերությունները Երևանի հետ, գրում է Hüriyyet թերթը։
Ավելի վաղ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել էր, որ Թուրքիան և Հայաստանը փետրվարի 2-ից կսկսեն թռիչքները, որոնք կիրականացվեն շաբաթական երեք անգամ։ Ավելի վաղ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Հայաստանի ավիացիոն իշխանությունները թույլտվություն են տվել նաև թուրքական Pegasus ընկերությանը՝ շաբաթական երկու չվերթ իրականացնել նույն երթուղով։
«Որպես առաջին քայլ՝ որոշվել է բացել օդային կապերը Հայաստանի հետ, այնուհետև օրակարգում է դրվելու դեպի այլ շրջաններ թռիչքների հարցը։ Մասնավորապես, Վանը կարող է վերածվել հայերի զբոսաշրջային կենտրոնի։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է վերականգնել որոշ պատմական կառույցներ՝ Կարսի մերձակայքում գտնվող կամուրջն ու շենքերը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս։ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար, միաժամանակ, կընդլայնվեն առևտրային կապերը»,–գրում է թերթը։