Մոսկվայում բռնաբարել են բելառուսական համալսարանի ամենագեղեցիկ ուսանողուհուն
International newsՄոսկվայում բռնաբարել են Բելառուսի պետական համալսարանի ուսանողուհուն: Համալսարանում սովորելու տարիներին նա հաղթել է մրցույթում և ստացել իր ուսումնական հաստատության ամենագեղեցիկ աղջկա կարգավիճակը։ Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն։
Ըստ հրապարակման՝ 28-ամյա աղջիկը, ուսումն ավարտելով տանը, տեղափոխվել է Ռուսաստան և աշխատանքի անցել բանկերից մեկում։
Երիտասարդ կնոջ խոսքով՝ Տվերսկայա փողոցում գտնվող բարերից մեկում իրեն է մոտեցել մի տղամարդ՝ իր հետ ծանոթանալու նպատակով։ Նրանք սկսել են խոսել, և աղջիկը նրան է տվել իր հեռախոսահամարը։ Սակայն երիտասարդը չի ցանկացել սպասել հաջորդ հանդիպմանը և առաջարկել է տեղափոխվել այլ հաստատություն։
Դրանից հետո աղջիկը հասկացել է, որ չի ցանկանում շարունակել շփումը, և նոր ընկերոջը խնդրել է իրեն տուն տանել։ Տղամարդը տաքսի է կանչել ու կնոջը տարել իր մոտ։ Երբ մեքենան կանգ է առել, աղջիկը հրաժարվել է դուրս գալ։ Հարձակվողին, սակայն, հաջողվել է տուժողի ձեռքից խլել դրամապանակով և հեռախոսով պայուսակը, և նրան գրկած տարել է իր բնակարան։
Ավելին՝ այստեղ