«Գազպրոմը» «Երկնագույն հոսք» գազամուղով գազի ռեկորդային ծավալ է մատակարարել Թուրքիային
Economics«Գազպրոմը» Թուրքիային «Երկնագույն հոսք» գազամուղով մատակարարել է գազի ռեկորդային ծավալ՝ 15,98 մլրդ խորանարդ մետր։ Սա առավելագույն ցուցանիշն է խողովակաշարի գործարկման սկզբից, ասվում է «Գազպրոմ էքսպորտ»-ի հաղորդագրությունում։
«2021թ. արդյունքներով՝ սահմանվել է Ռուսաստանից Թուրքիա «Երկնագույն հոսք» գազամուղով գազի մատակարարման պատմական ռեկորդ։ Անցած տարի «Երկնագույն հոսքով» մատակարարվել է 15,98 մլրդ խմ գազ։ Սա առավելագույն տարեկան ցուցանիշն է 2003թ. մայրուղու գործարկումից սկսած»,- ասված է հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Առաջարկում եմ ձեռագործ իրեր գինը՝ մատչելի
Մատակարարումների աճը համընկել է Թուրքիայում գազի սպառման պատմական ռեկորդի հետ, նշում է «Գազպրոմ էքսպորտ»-ը։ Նախնական գնահատականներով՝ 2021թ. այն կազմել է մոտ 61 մլրդ խմ։