Ռուսաստանից Հայաստան ուղարկվող փողը նվազելու է
EconomicsՌուսական ռուբլին շարունակում է անկում ապրել: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Ըստ ռուս փորձագետների՝ ռուբլու ակտիվների վրա ճնշումն աճել է այն բանից հետո, երբ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից։ Մյուս գործոնը ներդրողների սպասելիքներն են Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացումների հանդեպ: Ընդհանրապես արդեն քանի տարի տևող նվազման միտումըը ռուս քաղաքագիտաական շրջանակները կապում են Արևմուտքի տարատեսակ ճնշումները, արգելափակումները:
Թե ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրա, փորձել ենք պարզել տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ:
Նա, անդրադառնալով ռուբլու արժեզրկման գործոններին, քաղաքական հնարավոր ազդեցությունները հաշվի առնելով՝ կարծում է, որ Ռուսաստանում տեղի ունեցող այսպիսի տատանումները հիմնականում պայմանավորված են համաշխարհային տնտեսական փոփոխություններով, նկատելի տատանումներով, հատկապես նավթի գների անկումով, դոլարի արժեքի զգալի բարձրացումով: Ընդ որում, տնտեսագետի խոսքով՝ ռուսական ռուբլու արժեզրկումը շարունակական երևույթ է դարձել սկսած 2014թվականից և գնալով չի նվազում:
Նրա հավաստմամբ՝ ռուբլու արժեզրկումը բացասական է անդրադառնալու բնականաբար մեր արտահանողների վրա, քանի որ մեր ապրանքների գները փոխանակման արդյունքում այնտեղ բարձրանալու են. «Այն արտադրանքը, որ մեզ մոտ արտադրվում էր, ենթադրենք՝ 7 դրամով, ապա այնտեղ փոխանակվելու է ոչ թե 1ռուբլիով, այլ ավել: Նշենք, որ դեպի Ռուսաստան արտահանումը մեր դեպքում էական թիվ է կազմում: 2020 թվականի ամիսներին, օրինակ, արտահանումն աճել է մոտ 28 տոկոսով, 2021-ին՝ 24,5 տոկոսով, ինչն իր հերթին նշանակում է, որ մեր տնտեսության վրա կզգացվի դա»:
Բայց մյուս կողմից՝ ըստ նրա՝ հայ տնտեսվարողները, սովոր լինելով այսպիսի տատանումների, արժեզրկման միտումներին, կարողացել են ադապտացվել և համարժեք ու ճկուն արձագանք տալ: Ճկունության մասին է վկայում այն փաստը, որ ԵԱՏՄ մտնելուց ի վեր մեր արտահանումն աճել է երեք անգամ:
Շարունակությունը՝ այստեղ