Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ
International newsՎրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 17 265 նոր դեպք: Այդ մասին այսօր հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Տվյալները ստացվել են ավելի քան 69,1 թեստի արդյունքում: Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը կիրակի առավոտյան դրությամբ հասել է 1 162 773-ի:
Քովիդից մահացել է եւս 34 պացիենտ: Վրաստանում «կորոնավիրուս» ախտորոշմամբ բոլոր մահացածների թիվն այժմ կազմում է 14 945:
Ապաքինվել է 5 947 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 1 001 275-ի:
Ներկայում Վրաստանում կա կորոնավիրուսով ակտիվ 146 527 դեպք: Նրանցից 5 191-ը (հիվանդների ընդհանուր թվի շուրջ 4 տոկոսը) բուժվում է հիվանդանոցներում: 1 007 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր, 272-ը միացված է ԹԱՕ սարքին: 2 061 մարդ մնում է բժիշկների հսկողության ներքո քովիդ-հյուրանոցներում, իսկ 139 275-ը բուժվում է տանը:
Կարանտինում գտնվում է 41 քաղաքացի, ինքնամեկուսացած է շուրջ 25,3 հազար մարդ: