Բայդենի ապաշնորհությունը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի․ Թրամփ
International newsԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապաշնորհ և թույլ քաղաքականությունը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Տեխասի նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Բայդենի թուլությունն ու անկարողությունը երրորդ համաշխարհային պատերազմի իրական վտանգ են ստեղծում»,- ասել է նա։
Թրամփը հավելել է նաև, որ Բայդենի նախագահության ժամանակ ԿԺԴՀ-ն ռեկորդային մակարդակի է հասցրել հրթիռների արձակման թիվը,
ԱՄՆ նախկին նապագահը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումը համարել է Բայդենի թույլ կառավարման արդյունք: