Դուռը բաց, թե չէ կջարդեմ. կարմիրբերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացումների դեմ ակցիա իրականացնողներին
TVԿարմիրբերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացումների դեմ ակցիա իրականացնողներին: Ոստիկաններից մեկը ակցիա իրականացնող վարորդին սպառնում է ջարդել մեքենայի դուռը, եթե ինքնակամ դուրս չգա:
Իսկ այն վարորդների մեքենաները, որոնց արդեն բերման են ենթարկել, ավտոքարշակներն են դուրս բերում Հանրապետության հրապարակից:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 31-ին, ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Հանրապետության հրապարակում: Նրանք ազդանշան տալով պտտվում են Հանրապետության հրապարակում:
Թանկացումներն ուժի մեջ են մտնելու փետրվարի 7-ից:
Մանրամասները՝ այստեղ