Առ այսօր ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն
Society2022 թվականի հունվարի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 683 զանգ:
ԱԻՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 7 ելք, որից 3-ը տրանսպորտային միջոցներում, 3-ը աղբանոցներում և 1-ը էլեկտրալարերի կարճ միացման պատճառով: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են: Տուժածներ չկան:
Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները:
Փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք:
Արցախի օկուպացված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից, հայտնաբերվել և տարհանվել է երկու աճյուն:
Որոտանում հայտնաբերված ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, Շուշիում ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել Ադրբեջանական կողմը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն:
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ:
Ավելին՝ այստեղ