Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հակապետական տարրն ու թուրքական օրակարգը

Analysis

Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ ժողովուրդը դուրս է գալիս սեփական հայրենիքի դեմ։ Եթե «ժողովուրդ» բառի արմատը ժողովն է, այսինքն՝ այն ուղղակիորեն արտացոլում է հին հունական դեմոսի գաղափարը, ապա «հայրենակից» բառի հիմքում հայրենիքն է, այսինքն՝ հայրենակիցը նույն հողի գաղափարն ունեցողն է։ Դրանից բխում է, որ եթե «ժողովուրդ» հասկացությունը որոշակիորեն ամբոխահաճ մեկնաբանություն ունի, «հայրենակիցը» շատ իրական բան է նշանակում։

Դե իսկ «ժողովրդասեր», ժողովրդի համար ամեն ինչի պատրաստ այս իշխանության գործունեությունը բոլորիս աչքի առաջ է արդեն գրեթե չորս տարի։ Առանց խոշորացույցի էլ՝ կարելի է փորձել նրանց շարքում գտնել գեթ մեկին, որն իր ներսում հայրենիքի գաղափարի կրող է, բայց ապարդյուն։ Եվ անընդունելի ու խայտառակ երեսպաշտություն է, որ այս մարդիկ իրավունք ունեն բարձրանալու Եռաբլուր պանթեոն և խոսելու Հայաստանի ու Արցախի ապագայից։ Փաստ է այն, որ հենց այս վարչախումբն է կորստյան մատնել Արցախը, բայց միամիտ ձևանալով՝ այնտեղ ինչ-որ զարգացման ծրագրեր է քննարկում։ Եթե այդքան քաղաքական խիզախություն ունեն, թող քննարկեն կորսված հայրենիքի վերադարձը, ընդ որում՝ ոչ թե նախկին ԼՂԻՄ-ը, այլ նախապատերազմյան Արցախը։

Կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե նույնիսկ պատմական հիշողությունից, այլ իրական հայրենիքից հրաժարվելն ամենօրյա գործելակերպ է դարձել։ Դա սկսվեց «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է» վիրավորական ձևակերպմամբ, այն դեպքում, երբ Տեղ գյուղից այն կողմ իրականում դեռևս հայկական մնացած Աղավնոն ու Բերձորն են։ Վարչապետի աթոռը զավթած անձը, փաստորեն, մեր հայրենիքի այս բնակավայրերը, նաև Ստեփանակերտը, անվանում է Ադրբեջան։ Օրեցօր նման հայադավ պնդումների շարքը թանձրացավ՝  «Էյվազլի» ու «Չայզամի», տավուշյան անկլավներ, «Արցախը չէր կարող չլինել Ադրբեջանի կազմում» և այլ բացահայտ հակահայկական բնորոշումները։

Հարց է առաջանում, թե խորհրդային շրջանի քարտեզների մեջբերման սիրահար Փաշինյանն, օրինակ, երբևէ հրապարակային հարցադրում հնչեցրե՞լ է, թե ինչու է 1920-ականների սկզբներին հենց նման անարդարացի սահմանագծում արվել խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև, կամ ինչո՞ւ է սահմանագիծը փոփոխվել դրան հաջորդած տասնամյակներում։ Ի վերջո, բոլոր հնարավոր վտանգավոր հայտարարությունները նրա շուրթերից արդեն հնչել են, և պարզ է, որ Բաքուն դրանցով է առաջիկայում առաջնորդվելու։ Տեղի ունեցածից կարող ենք եզրակացնել, որ հայրենիքի այս կամ այն հատվածը թյուրքական անունով կոչելու կամ այն թշնամուն նվիրելու համարժեքն, օրինակ, այն է, որ հաջորդիվ արգելվի նաև «Արևմտյան Հայաստան» ասելը, այն կսկսեն հանել դպրոցական դասագրքերից և հանրային խոսքից, դրա փոխարեն պարտադրվի ասել «Թուրքիա»։

Ըստ էության, Հայաստանի որևէ առաջնորդ երբևէ այսքան թեթևությամբ և անհոգությամբ չի վարվել սեփական հայրենիքի ճակատագրի, պատմության համար վավերագրվող իր ելույթների և դրանցում առկա հակազգային պնդումների հարցում։ Դժվար է ասել՝ Փաշինյանն արդեն ծանրութեթև էլ չի անո՞ւմ՝ ինչ է խոսում, թե՞ գործում է թշնամական հրահանգով, փաստն այն է, որ նա վաղուց Ադրբեջանին և Թուրքիային տվել է բոլոր օրինական հիմքերը՝ մեզնից խլելու այն ամենը, ինչն իրավունքով մեզ է պատկանում՝ ավելին, երբևէ չի էլ վիճարկվել։

Արեն Հունանյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts