Ավելին՝ այստեղ
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Գոհար Ավետիսյանը վերջերս հաստատել է իր ամուսնալուծությունը:
Ավելի ուշ Գոհարը նշել է, որ Սերգեյն անտարբեր էր նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր բարդ վիրահատության:
Ուշագրավն այն է, որ Սերգեյը, ով նախկինում նույնիսկ չէր ցանկանում Գոհարի ինստագրամում լինել, ներկայումս վերածվել է իսկական ինստագրամյան աստղի: Նա գրեթե ամեն օր սթորիներ է հրապարակում, այդ թվում՝ նաև Գոհարի բնակարանից:
Օրերս էլ Գոհարը մեկնաբանել էր այն խոսակցությունները, որ ինքը և Սերգեյը նույն ռեստորանում էին: Դիմահարդարը նշել է, որ դա ընդամենը պատահականություն էր, ավելին՝ երկու անգամ նման բան է եղել:
Նշենք, որ Սերգեյն իր ինստագրամյան էջում նաև հարց ու պատասխաններ է կազմակերպում: Հետևորդներից մեկը հետաքրքրվելէր՝ պատրա՞ստ է, որ Գասպարը խորթ հայր կունենա:
Նա կտրուկ պատասխան էր տվել՝ ասելով հետևյալը.

«Կարծում եմ, որ չպետք է նման հարցեր տաք, դրանից միայն մեկ մարդ է տառապում: Երբ ես բորբոքվում եմ, կնխդրեմ ինձ չհրահրել և չշիկացնել իրավիճակը: Ընդհանրապես Գոհարին առնչվող հարցերին, թե ինչպես է ամեն ինչ եղել և մեր տարաձայնությունների մասին մեկնաբանություններ չեմ տալու»:
Ավելին՝ այստեղ