Ոսկին թանկանում է
EconomicsԱռավոտյան ոսկու գինն աճում է՝ կրկին հատելով ունցիայի դիմաց 1800 դոլարի նշագիծը, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 2.1 դոլարով կամ 0,12 տոկոսով՝ հասնելով 1801.4 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.66 տոկոսով՝ հասնելով ունցիայի դիմաց 22.54 դոլարի: