Պղնձի արժեքը թույլ կերպով փոխվում է
EconomicsՊղնձի արժեքը թույլ կերպով փոխվում է հինգշաբթի առավոտյան աճից հետո՝ կապված դոլարի թուլացման հետ, մինչդեռ փորձագետները նշում են շուկայում դրա դեֆիցիտի նշաններ։ Այս մասին վկայում են առեւտրի տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսները մեկ ֆունտի (մոտ 0,45 կիլոգրամ) դիմաց կազմում են 4,4815 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի օրվա արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքը աճել է 1,47%-ով եւ կազմել 9839,5 դոլար, ալյումինն էժանացել է 1,53%-ով եւ կազմել 2986 դոլար, ցինկն էժանացել է 0,21%-ով՝ կազմելով 3610 դոլար։