Ոսկին էժանանում է
EconomicsՀինգշաբթի առավոտյան ոսկու գինը նվազում է, չորեքշաբթի ոսկին թանկացել է 0,5%-ով՝ ԱՄՆ-ի թույլ վիճակագրության հրապարակումից հետո դոլարի թուլացման պատճառով։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է Prime-ը։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 3,4 դոլարով կամ 0,19%-ով՝ հասնելով 1806,9 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտյան ֆյուչերսները նվազել են 0,62%-ով՝ հասնելով 22,567 դոլարի մեկ ունցիայի դիմաց։
Ավելին՝ այստեղ