Գերիներին Ադրբեջանում են պահում քաղաքական, ռազմական դիվիդենտ քաղելու համար. ՄԻՊ
TV«Գերիներին Ադրբեջանում են պահում քաղաքական, ռազմական դիվիդենտ քաղելու համար, առևտրի առարկա են դարձնում». Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը ներկայացնում է ապացույցների վրա հիմնված արտահերթ նոր զեկույց հետպատերազմական շրջանում հայատյացության ադրբեջանական քաղաքականության նոր զարգացումների, վտանգների վերաբերյալ։