Մահացել է սցենարիստ Էդուարդ Ակոպովը (Հակոբով (Հակոբյան)
Culture76 տարեկան հասակում մահացել է հայազգի խորհրդային և ռուսական թատերական դրամատուրգ, սցենարիստ և գրող Էդուարդ Տիգրանի Ակոպովը (Հակոբով (Հակոբյան)։ ԽՍՀՄ սցենարիստների միության (գիլդիա) առաջին նախագահն է, արդյունքում նաև Ռուսաստանի սցենարիստների միության առաջին նախագահը։
Ինչպես նշվում է Կինեմատոգրաֆիստների միությունում, սցենարիստը մահացել է հունվարի 31-ին Լոս Անջելեսում, որտեղ նա ապրում էր վերջին տարիներին։ Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը՝ որպես կորոնավիրուսի բարդություն։
Էդուարդ Ակոպովը ծնվել է Բաքվում։ 1967 թվականին ավարտել է Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանը։ Մի քանի տարի աշխատել է տարբեր գործարաններում, գիտահետազոտական ինստիտուտում` էլեկտրոնային տեխնիկայի և հաշվողական մեքենաների գծով ճարտարագետ։ Դեռ ուսանողական տարիներին սկսել է գրել պատմվածքներ, որոնք տպագրվում էին տեղական ամսագրերում։
1972 թվականին ավարտել է սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները, սովորել կինոդրամատուրգ Բուդիմիր Մետալնիկովի արվեստանոցում։
Նրա դիպլոմային աշխատանքը «Մարդն «Օլիմպոսից» (1974 թ.) կինոնկարի սցենարն էր։
Էդուարդ Ակոպովի սցենարով ստեղծվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Զինվորն ու փիղը» (1977 թ.)
Ավելին՝ այստեղ