Զինծառայող է անհետացել
SocietyԵրկրորդ զինծառայողն է անհետացել դիրքերից՝ անհասկանալի պայմաններում: Yerevan.Today-ի նկարահանող խումբը եղել է Վայոց ձորի Գլաձոր համայնքում, որտեղ բնակվում է անհետացած պայմանագրային զինծառայող, 33-ամյա Վահե Մանուկյանի ընտանիքը՝ չքավորության պայմաններում:
Վահե Մանուկյանին որոնում են 2021թ նոյեմբերի 12-ից, կնոջ հետ հեռախոսով խոսելու պահին է զինծառայողն անհետացել պոստից․ ենթադրաբար՝ նրան առևանգել ու գերեվարել է թշնամին, բայց հատկանշական է, որ նրա անհետացման դեպքով տասն օր անց հարուցված քրգործի հիմք է համարվում ինքնակամ պոստը լքելը: Որտեղի՞ց ռազմական ոստիկանությանն այդպիսի տվյալներ, ի՞նչ հիմքով են ՌՈ աշխատակիցները ընտանիքին լուրն հայտնելիս պնդել, որ Վահեն փախել է դիրքից՝ շարքային դասալիքի պես, այն դեպքում, երբ որևէ մեկը, փաստորեն, նրա՝ դիրքը լքելուն ականատես չի եղել, և չկան փաստեր ու դրա մասին վկայող ցուցմունքներ (ըստ ընտանիքի անդամների):
Ավելին, Վահեի անհետանալու հանգամանքները խիստ կասկածելի են դառնում հատկապես վերջինիս ծառայության ընթացքում ստացած ՊՆ բնութագրերի ու ծառայությունը երկարաձգելու համար վերջնիս դիմումի ֆոնին: Բանն այ է, որ Վահեն անհետացել է դիքերից իր զորացրվելուց մի քանի օր առաջ, ու արդեն հերթական դիմումն էր գրել ՊՆ-ին, որպեսզի նորից պայմանագիր կնքեն ու երկարաձգեն իր ծառայության ժամկետները, իսկ դա նշանակում է, որ առնվազն կարելի է բացառել ինքնակամ պոստը լքելու՝ դասալքության վարկածը։ Մինչդեռ հենց այս հիմքով է քրգործը հարուցվել: Ընդգծենք, որ գործով միակ մեղադրյալը հենց ինքը՝ Վահե Մանուկյանն է ՝ տուժող ճանաչվելու փոխարեն, չկա կասկածյալ։ Սա նշանակում է, որ գործով ի սկզբանե կարող է ուղղորդված քննություն տարվել:
Ավելին՝ այստեղ