Կորոնաթվերը շարունակում են աճել․ վիճակագրությունը՝ ՀՀ-ում
SocietyՀայաստանում փետրվարի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1631 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 391588 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2783288 վերջին մեկ օրում` 4803 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 28951 պացիենտ: Մեկ օրում նվազել է 730-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 352985 անձ` վերջին մեկ օրում 2349 անձ: