Հայտնի են այսօր վերադարձած գերիների անունները. ի՞նչ է տալու Հայաստանն Ադրբեջանին
SocietyIrakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 գերեվարված զինվորական։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։
1. Տարզյան Սարգիս
2. Բալայան Վարդգես
3. Պետրոսյան Արմեն
4. Բաբայան Արթուր
5. Սարգսյան Հմայակ
6. Գալոյան Գուրգեն
7. Կյուրեղյան Գրիգոր
8. Մալոյան Վաղարշակ
Նշվում է, որ զինվորականները գերեվարվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին Քարվաճառի հատվածում։
Հանձնաժողովում հայտարարել են, որ դրա դիմաց Երևանը պետք է Բաքվին տեղեկատվություն տրամադրի հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ զոհված և, ենթադրաբար, զանգվածային գերեզմաններում թաղված ադրբեջանցի զինվորների և խաղաղ բնակիչների, ինչպես նաև նման զանգվածային հուղարկավորության վայրերի գտնվելու մասին տեղեկատվություն։
Հիշեցնենք` 2021–ի դեկտեմբերի 29–ին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Բոլորը նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։
Դրանից առաջ` 2021թ–ի դեկտեմբերի 4-ին, Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։
Ավելին՝ այստեղ