Yerevan, 13.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իշխանության հակառեկորդները

Analysis

Օրերս հայտնի դարձավ, որ անցած տարվա տնտեսական ակտիվության նախնական արդյունքների համաձայն՝ մեր տնտեսության զարգացումները, մեղմ ասած, հեռու են բավարար լինելուց։ Ըստ էության, այդպես էլ չկարողացանք հաղթահարել ճգնաժամի առաջին տարվա ծանր հետևանքները, բայց դա չի խանգարում, որպեսզի կառավարությունում կրկին անցնեն իրենց սիրած զբաղմունքին՝ փառաբանել չեղած ձեռքբերումները։ Ասվածի մեկնարկը կառավարության անցած նիստում տվեց Նիկոլ Փաշինյանը՝ կրկին հիշեցնելով աշխատատեղերի «բացարձակ ռեկորդների» մասին։ «Երբեք Հայաստանում այսքան գրանցված աշխատատեղ չի եղել,- հայտարարել է նա,- Բացարձակ ռեկորդ է Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում»։

Հիշեցման կարգով ուղղակի նշենք, որ նմանօրինակ «բացարձակ ռեկորդների» մասին Փաշինյանն առաջին անգամ չէ, որ խոսում է, և ոչ միայն աշխատատեղերի վերաբերյալ։ Բոլորս փայլուն հիշում ենք, թե ժամանակին ինչեր էին ասվում տնտեսության ու մյուս ոլորտներում տեղի ունեցող ռեկորդային աճերի ու զարգացումների մասին։ Դրանց արդյունքները երևացին ճգնաժամի ժամանակ, երբ մեր տնտեսությունն ուղղակի փլվեց։ Ունեցանք իսկապես աննախադեպ անկում, ինչը, Համաշխարհային բանկի գնահատումներով, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների մեջ վատագույն ցուցանիշներից մեկն էր. Հայաստանում տնտեսական անկումը 7,4 տոկոս էր։

Նման ռեկորդային անկումից հետո անցած տարի մեր տնտեսության մեջ ակտիվության որոշակի աճ է դիտարկվել, սակայն դա այն չէ, ինչը կարող է թույլ տալ կառավարությանը խոսել լուրջ ձեռքբերումներից։ Փաստն այն է, որ տնտեսությունը դեռ հեռու է նույնիսկ վերականգնվելուց, իսկ իրական զարգացումների մասին խոսելն ավելորդ է։ Այդքանից հետո, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե մեր տնտեսության վերականգնման ու աճի տեմպն անհամեմատ ավելի բարձր է, քան ԵԱՏՄ մյուս երկրներում, էկոնոմիկայի նախարարը պեղել, հանել էր ցուցանիշներ՝ գործընկեր երկրների անցած տարվա տնտեսական զարգացումների վերաբերյալ։

Այս ֆոնին իշխանության ոլորտային պատասխանատուները փորձում են զուգահեռ անցկացնել ԵԱՏՄ պարտնյորների հետ, ըստ այդմ՝ ճգնաժամային 2020թ., Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն արձանագրել են շատ ավելի ցածր տնտեսական անկում, քան Հայաստանը։ Անցած տարի Հայաստանը 5,8 տոկոս ակտիվության աճ է ունեցել, բայց շարունակել է գտնվել ավելի ցածր մակարդակում, քան մինչև ճգնաժամը։ Այնինչ՝ 2021թ. արձանագրելով ընդամենը 2,3 տոկոս տնտեսական աճ, Բելառուսը ոչ միայն հետ է բերել նախորդ տարվա կորուստները, այլև իրական զարգացում է ապահովել։ Նույնը՝ նաև Ղազախստանը։ Ղազախստանում անկումը 2020թ. համաձայն Համաշխարհային բանկի տվյալների՝ կազմել էր ընդամենը 2,5 տոկոս։  Նշենք, որ երկու տարվա կտրվածքով նաև Ռուսաստանի տնտեսական աճի ցուցանիշն է դրական։

Այդպես չէ միայն Հայաստանի պարագայում. անցած տարի Հայաստանը ԵԱՏՄ նշված երկրների շարքում ամենաբարձր տնտեսական ակտիվության աճն է արձանագրել, բայց շարունակել է հետ մնալ մինչճգնաժամային մակարդակից։ Մեր տնտեսությունը, անգամ ավելի բարձր աճի պարագայում, դեռևս դուրս չի եկել զարգացման փուլ։

Հատկանշական է այն, որ այսպիսի մակերեսային մեկնաբանություններով էլ, ինչպես միշտ, փորձում են մոլորեցնել հասարակությանը։ Իշխանությունները, փոխարենը ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացումների վերաբերյալ զուգահեռների անցկացումը, կարող էին ներկայացնել ասենք Վրաստանի տվյալները։ Ճգնաժամային 2020թ. Վրաստանում տնտեսական անկումը կազմել էր 6,8 տոկոս՝ ավելի քիչ, քան Հայաստանինը։ Ու այդ բազայի վրա անցած տարի Վրաստանում երկնիշ աճ է գրանցվել՝ 10,6 տոկոս։ Եվ սա՝ այն պարագայում, որ Վրաստանի տնտեսության աճի մեջ մեծ բաղադրիչ ունի զբոսաշրջությունը, ինչը համաճարակի հետևանքով ամենատուժած ոլորտներից մեկն է եղել։

Ըստ էության, իշխանությունները զբաղված են տնտեսության իրական պատկերը թաքցնելով՝ փորձել զարգացումների վերաբերյալ արհեստական տպավորություններ ստեղծել։ Բանն այն է, որ դրանից, միևնույն է, հասարակությունը ոչինչ չի շահում։ Մարդիկ իրենց մաշկի վրա են զգում, թե ինչ են ստացել մինչև հիմա հայտարարված աննախադեպ աճերից ու Նիկոլի ասած բացարձակ ռեկորդներից հետո։

Աշոտ Սահակյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future