«Լուկաշենկոն չարաչար սխալվում է պնդելով՝ Հայաստանը ոչ մեկին պետք չէ». Հայկ Եսայան
BlogՔաղաքագետ Հայկ Եսայանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լուկաշենկոն չարաչար սխալվում է պնդելով, որ Հայաստանը ոչ մեկին պետք չի: Թե՛ Հայաստանը, թե՛ Բելոռուսը, թե՛ Ղազախստանը և թե՛ մնացած հետ-սովետական երկրները պետք են արևմուտքին: Արևմուտքին պետք են բոլոր այն երկրները, որտեղ դեռ կա ռուսական ազդեցության գեթ մեկ ոլորտ:
Իհարկե, արևմուտքը շատ անկեղծ է, օրինակ Ուկրաինայի դեպքում նրանք բաց հայտարարեցին, որ եթե անգամ մինչև վերջին ուկրաինացին զոհվի պատերազմում, նրանք չեն խառնվի, բայց պատերազմից հետո սանկցիաներ կկիրառեն Ռուսաստանի դեմ»,- գրել էր նա: