Իրանցին գլխատել է 17-ամյա կնոջն ու զբոսնել կնոջ գլխի հետ (վիդեո)
International newsԻրանի Ահվազ քաղաքում տղամարդը մարդաշատ հրապարակում գլխատել է իր 17-ամյա կնոջը, ապա զբոսնել կնոջ գլխի հետ, գրում է Iran International-ը։
Պարբերականի տվյալներով՝ կինն ամուսնուց հեռացել էր եւ մեկնել Թուրքիա։ Նրան Իրան վերադարձնելուն օգնել է աղջկա հայրը։ Հրապարակում կնոջը սպանելուն օգնել է նրա եղբայրը։ Երկուսն էլ նույն օրը մի քանի ժամ անց բերման են ենթարկվել։
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը հայտարարել է, որ սպանել է իր կնոջը «ընտանեկան խնդիրների» պատճառով, սակայն չի նշել՝ ինչ խնդիրներ են դրանք։
Նշվում է, որ 14 տարեկանում կինը ծննդաբերել է։ Ակտիվիստներն ու իրավապաշտպանները կարծում են, որ սա տիպիկ պատվի սպանություն է։ Իրանի Սահմանադրության 630-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինն իրավունք ունի սպանել կնոջը, եթե ականատես է եղել «փոխադարձ համաձայնությամբ անհավատարմության»։
Ահվազում տեղակայված կանանց իրավունքների հարցերով զբաղվող ՀԿ-ի տվյալներով՝ վերջին երկու տարում մոտ 60 կին, նրանց թվում՝ 10-15 տարեկան աղջիկներ, պատիվը պաշտպանելու համար սպանության զոհ է դարձել։ Հանցագործներից ոչ մեկ քրեական պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ ընտանիքների մեծ մասը նույնիսկ դատարան չի դիմել։
Ավելին՝ այստեղ