Մեկ օրում բացահայտվել է 95 հանցագործություն. Ծանր վիրավորանք, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն
SocietyԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 39, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, խարդախության՝ 9, ծանր վիրավորանքի՝ 7, սառը զենքի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պետական սահմանն ապօրինի հատելու, սուտ մատնության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու և խոշտանգման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: